National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.09.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամները սեպտեմբերի 11-ին հանդիպեցին Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներ Ալեն Ներիի, Ժան Բիզեի, Ժան-Մարկ Ժերմենի, Ժակ Ռեմիլյեի հետ:

Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար՝ նկատելով, որ գաղտնիք չէ, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիրն է: Բարեկամական խմբի ղեկավարը ողջունեց նրանց այցը Արցախ եւ կարեւորեց երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Ալեն Ներին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար եւ նշեց, որ երեք օր իրենք եղել են Արցախում, որտեղից վերադարձել են տպավորված:

Ալեն Ներին ընդգծեց, որ իրենք այցելել են սահմանապահ զինվորներին, որոնք իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ: «Այն արժեքային համակարգը, որ ունի Ֆրանսիան եւ Հայաստանը, պետք է էլ ավելի զարգացնել ու կյանքի կոչել»,-նկատեց Ներին:

Ֆրանսիա -Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Ժան-Մարկ Ժերմենն էլ նկատեց, որ իրենց այցը Արցախ ուներ որոշակի քաղաքական ուղերձ՝ կապված վերջին շրջանի սահմանային դեպքերի հետ: Ըստ պարոն Ժերմենի` իրենց այցի նպատակն է նաեւ ուղերձ հղել աշխարհին, որ Արցախում պայքար է միայն արժեքների համար` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության:

Նա նաեւ նշեց, որ պետք է էլ ավելի ակտիվացնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը:

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Խաչատուր Քոքոբելյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը եւս ողջունեցին հյուրերի այցը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ միջխորհրդարանական դիվանագիտության զարգացումը: Խոսելով վերջին շրջանում սահմանային դեպքերից՝ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին Ֆրանսիային դիրքորոշման համար, հատկապես ՀՀ խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու հարցում:

Կողմերը եւս մեկ անգամ շեշտեցին բարեկամ երկրների միջեւ համագործակցության զարգացումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am